Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները կարող են կայանալ Ադրբեջանում և Հայաստանում

Կառավարությունը դեկտեմբերի 14-ին հավանության է արժանացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ Այս աշխատակարգը սահմանում է, թե ինչպես պետք է կազմակերպվեն Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան պատվիրակությունների հանդիպումները։ «Աշխատակարգը պետք է սահմանվի երկու երկրների կառավարությունների կողմից։ Աշխատակարգով սահմանվում է երկու երկրների հանձնաժողվների համատեղ նիստերի ընթացակարգերը, սահմանվում է, որ նիստերի անցկացման օրը, ժամը, վայրը սահմանվում են հանձնաժողվների նախագահների միջև համաձանությամբ։ Նիստերը հաջորդաբար պետք է կայանան ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքում, կամ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, երրորդ երկրում կամ տեսակոնֆերանսի միջոցով»,- նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարարը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ … Continue reading Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները կարող են կայանալ Ադրբեջանում և Հայաստանում