Փաշինյանը Սահմանադրությունը համեմատեց կարմիր շորի հետ, որը տեսնում են ցուլերը

«Սահմանադրական հանրաքվեն այն պահն է, երբ ժողովուրդը ոչ պետական ժողովրդից կվերածվի պետական ժողովրդի»։ Հանրային ռադիոյին տված հարցազույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նոր սահմանադրության հանրաքվեի անհրաժեշտությունը ժողովրդի ու պետության մեջ առկա «գենետիկ ճեղքը լրացնելն է»։ Լրագրողի հարցին, թե արդյոք նոր սահմանադրությամբ նոր՝ չորրորդ հանրապետություն կարո՞ղ է հռչակվել, Փաշինյանն արձագանքեց՝ դա տարբերակներից մեկն է։ Անդրադառնալով պնդմանը, որ Հայաստանի իշխանությունները սահմանդրական փոփոխություններ նախաձեռնում են Ադրբեջանի պարտադրանքով, Փաշինյանը պատասխանեց այլաբանությամբ. «Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ։ Կոպիտ օրինակ բերեմ՝ պատկերացրեք երկուսով քայլում ենք մի ճանապարհով, պիտի Ա կետից հասնենք Բ կետը։ Ճանապարհով քայլում ենք ու տեսնում, … Continue reading Փաշինյանը Սահմանադրությունը համեմատեց կարմիր շորի հետ, որը տեսնում են ցուլերը