Site icon CIVILNET

Հրդեհ «Պոնչիկանոցի» պահեստում

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06.14-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտ այրվում է աղբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է աղբ և «Գրանդ քենդի» ՍՊԸ–ին («Պոնչիկանոց») պատկանող պահեստի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել` 06:38-ին: Այրվել է աղբ (4 քմ) և տանիքը (6 քմ):

Exit mobile version