ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին մարտի 19-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Հույս ունեմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության համար»,- ասաց նա։ Ստոլտենբերգի կարծիքով՝ տարիների հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել։ «Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է Եվրատլանտյան անվտանգության համար։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար»,- նշեց … Continue reading ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ