Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 9-րդ խմբագրության մասին է։ Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել էր ապրիլի 9-ին։ *** Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու հարցի շուրջ շարունակվում է անհամաձայնությունը։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս հայտարարությունից հետո՝ ապրիլի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս … Continue reading Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ