Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» նոյեմբերի 1-ին նշում է իր կազմավորման 115-ամյակը:
«Յուվենտուսն» այսօր Իտալիայի ամենատիտղոսակիր թիմն է, որը պաշտոնապես 28 անգամ դարձել է երկրի չեմպիոն (թուրինցիները ևս երկու անգամ առաջինն են հատել Իտալիայի առաջնության եզրագիծը, սակայն այդ տիտղոսները վերցվել են ակումբից կալչոպոլոյի պատճառով): «Բյանկոներիներն» իրենց պատմության ընթացքում աշխարհին առաջին մեծության մի շարք աստղեր են տվել, այդ թվում՝ Օմար Սիվորի, Դինո Ձոֆ, Ալեսանդրո Դել Պիերո, Միշել Պլատինի և այլք:
«Յուվենտուսը» նաև ամենամեծ ներդրումն է ունեցել Իտալիայի հավաքականի զարգացման գործում, այսօր էլ հավաքականի կորիզը կազմում են հենց «Ծեր Սինյորայի» ֆուտբոլիստները:
Մարզական գործընկեր` SportArmenia.com