Site icon CIVILNET

Խավիեր Բարդեմը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» անվանական աստղի է արժանացել

Իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» արժանացել է անվանական աստղի:

Այս առիթով նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ռեժիսոր Սեմ Մենդեսը, որի վերջին՝ «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմում իսպանացի դերասանը չարագործի է մարմնավորել, ասել է. «Բարդեմը մեր ժամանակների Մառլոն Բրանդոն է»:

Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ իսպանացի դերասանի աստղը ծառուղում պատահաբար հայտնվել է նրա կնոջ՝ Պենելոպա Կրուզի աստղի կողքին: Պենելոպան աստղի էր արժանացել 2011թ. ապրիլին՝ «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմից հետո:

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» ավելի վաղ անվանական աստղերի արժանացած աշխարհահռչակ իսպանացիների թվում են դերասան Անտոնիո Բանդերասը, երգիչներ Պլասիդո Դոմինգոն և Խուլիո Իգլեսիասը:

Խավիեր Բարդեմը խաղացել է շուրջ 40 ֆիլմում և բազմիցս դարձել եվրոպական և ամերիկյան կինոմրցանակների դափնեկիր:

Exit mobile version