Զոհրաբյանը, անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի` Սիվիլնեթին տված մեկնաբանությանը, թե խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշումը պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հանդես գա կոնկրետ առաջարկներով, ասաց. «Ես դիմում եմ քաղաքական բոլոր կուսակցություններին, բնականաբար կդիմեմ նաև «Օրինաց երկրին», որն ի դեպ մշտապես պաշտպանել է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մոդելը: Եթե «Օրինաց երկիրն» ընդառաջի մեր առաջարկին և ընդունի այն, մենք պատրաստ ենք նրանց հետ քննարկել ոչ միայն մեր, այլև իրենց օրակարգի առաջադրած խնդիրները»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ: