Հյուրերը ներկայացրել են Ղազախստանում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության սկզբունքները և Ղազախստանի ազգությունների ասամբլեայի գործունեությունը:
Քննարկվել են Ղազախստանի հայ համայնքների խնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով Ղազախստանի ընդհանուր հանրակրթական և կիրակնօրյա դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման խնդիրներին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության ծրագրերը և առաջարկել համագործակցել նշված ծրագրերի շրջանակում:
Հանդիպման ընթացքում փոխհամաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Ղազախստանի ազգությունների ասամբլեան կաջակցի Ղազախստանի հայ համայնքի՝ նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցություն ունենալու հարցում: