Site icon CIVILNET

Քաղաքական խորհրդատվություններ հայ և ռուս դիվանագետների միջև

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» խորագրով քաղաքական խորհրդատվություններ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Խորհրդատվություններին քննարկում է ծավալվել տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:

Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Մոսկվայում հայ դիվանագետներն այցելել են նաև Вести 24 հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ են ունեցել լրատվամիջոցների ղեկավարության հետ։

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Լուկաշիևչը:

Exit mobile version