Թուրքական պատվիրակությունը Վլադիկավկազ է ժամանել ավտոբուսով Տրապիզոնից՝ անցնելով Վրաստանի տարածքով՝ այդպիսով մատնանշելով ճանապարհը, որն Անկարան առաջարկում է օգտագործել բեռնափոխադրման համար: Թուրքական պատվիրակության անդամների խոսքով՝ ճանապարհի վրա ծախսվել է 7-8 ժամ: Բացի այդ՝ թուրքական կողմն առաջարկում է Հյուսիսային Օսիայի տարածքում լոգիստիկ կենտրոն ստեղծել, որտեղից բեռները կուղղորդվեն Ռուսաստանի ռեգիոններ և Միջին Ասիայի երկրներ: