Ակնկալվում է, որ Քլինթոնը կայցելի Երուսաղեմ, Ռամալլահ և Կահիրե։
ԱՄՆ պետքարտուղարն իր մերձավորարևելյան այցը կսկսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմամբ։
Իսրայելը նոյեմբերի 14-ից իրականացնում է «Ամպե սյուն» գործողությունը՝ ուղղված Գազայի հատվածում «Համաս» շարժման զինյալների դեմ՝ ի պատասխան պաղեստինյան տարածքից արձակվող հրթիռային հարվածների։ Կոնֆլիկտի հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 100 մարդ։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի։