Site icon CIVILNET

Դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքը չի ձևավորվում ըստ կատարած հանցանքի. Արթուր Սաքունց

Բանտարկյալների խնդիրները, որոնց մասին այսօր խոսվոմ է, միշտ էլ գոյություն ունեցել են, բայց միշտ էլ լուծում չեն ստացել: Այսօր «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» խորհրդարանական լսումներին այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Անդրադասռնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ելույթին` Սաքունցը նշեց, որ նախարարի խոսքն ուղղակի ցնցեց իրեն և որևիցե նորմալ երկրում դա սկանդալ կառաջացներ, քանի որ դատապարյալի նկատմամբ վերաբերմունքը չի ձևավորվում ըստ նրա կատարած հանցանքի:

Այդ հայտարարությունը, ըստ Սաքունցի, սկանդալ չի առաջացնի Հայաստանում, քանի որ սկանդալները Հայաստանում օրինաչափություն են դարձել:

Այսօր խորհրդարանական լսումներին Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ բանտարկյալների պահանջներին ընդառաջ չեն գնում և չեն գնալու, քանի որ դրանք կատարելու դեպքում վիճակը քրեակատարողական հիմնարկներում անկառավարելի կդառնա:

Exit mobile version