«Չելսիի» պաշտոնական կայքը հրապարակեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի պաշտոնանկության մասին լուրը։
Ընթացիկ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքները, հատկապես Չեմպիոնների լիգայում չեն գոհացրել ակումբի ղեկավարությանը։ Հիշեցնենք, որ «Չելսին» կարող է շարունակել պայքարը եվրոպական այդ մրցաշարում, եթե խմբային փուլի վերջին տուրում հաղթի «Նորշելանդին», իսկ «Յուվենտուսը» պարտվի «Շախտյորին»։
Լոնդոնյան ակումբը խոստանում է սեղմ ժամկետներում լուծել նոր մարզչի խնդիրը։