Site icon CIVILNET

19-ամյա բռնցամարտիկը մահացել է մարտից 5 օր հետո

Ինդոնեզացի բռնցքամարտիկ Օքսոն Պալուեն իր անցկացրած վերջին մենամարտից 5 օր անց մահացել է:

52 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա Պալուեն մահացել է նոյեմբերի 21-ին, փոխանցում է Fightnews-ը:

Պալուեն մենամարտել է իր հայրենակից Տոուստայի հետ: 8 ռաունդի ընթացքում բնռցամարտիկները մի շարք ուժեղ հարվածներով են փոխանակվել, սակայն Պալուեն հանդիպումից հետո որոշ ժամանակ իրեն լավ է զգացել:

Նա մնացել է դահլիճում` դիտելու այլ մենամարտեր: Այդ ընթացքում էլ նա հանկարծակի ընկել է գետնին ու սկսել բողոքել ոտքերի շրջանում ուժեղ ցավերից: Նրան հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել է:

Exit mobile version