Site icon CIVILNET

Դեկտեմբերի 1-ից Երևանում նոր արագաչափեր կտեղադրվեն

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես` 2012 թ. դեկտեմբերի 1-ից կգործարկվեն Երևան քաղաքի Խաղաղ Դոնի, Չեխովի փողոցներում և Ազատության պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Exit mobile version