«Ofgem-ը պաշտպանում է սպառողներին, որպեսզի նրանք մատակարարի՝ գների բարձրացման մասին տեղեկատվությունը ժամանակին ստանան և կարողանան իրենց ահամար առավել ձեռնտու տարբերակ ընտրել: E.ON-ը խոստովանել է, որ խախտել է այդ կանոնը: Ընկերության՝ հաճախորդներին փոխհատուցելու որոշումը դրական քայլ է հենց ընկերության համար»,-նշել է Ofgem-ի ներկայացուցիչ Սառա Հարիսոնը: E.ON-ը յուրաքանչյուր հաճախորդի կվճարի միջինը 15 ֆունտ ստեռլինգ: Փոխհատուցումները կտրվեն հունվարին: Ընկերությունը այս ամառ արդեն խիստ քննադատության է ենթարկվել էլեկետրաէներգիայի գների բարձրացման համար՝ չնայած ավելի վաղ տրված խոստումներին, որ մինչ տարեվերջ գները չեն փոխվելու: E.ON-ը Եվրոպայի էներգետիկ խոշորագույն ընկերություններից է, և Մեծ Բրիտանիայի էներգետիկ «մեծ վեցնյակի» անդամ է British Gas-ի, EDF Energy-ի, Npower-ի, Scottish Power-ի և SSE-ի հետ միասին: