Site icon CIVILNET

Վրաստանի արտգործանխարարը այսօր կհանդիպի Քլինթոնի հետ

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Սա Փանջիկիձեի՝ նախարարի պաշտոնում առաջին հանդիպումն է ԱՄՆ պետքարտուղարի հետ, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Փանջիկիձեն հանադիպումներ կունենա նաև Պետդեպի մի շարք այլ պաշտոնյաների հետ և հարցազրույցներ կտա ամերիկյան ԶԼՄ-ներին:

Այցը կավարտվի նոյեմբերի 30-ին:

«Սա չափազանց նշանակալից այց է, քանի որ Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչը առաջին անգամ կայցելի երկրի գլխավոր դաշնակից պետություն», -ասել է Փանջիկիձեն:

Վրաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ից կմեկնի Մեքսիկա՝ մասնակցելու այս երկրի նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի երդմնակալության արարողությանը:

Exit mobile version