Site icon CIVILNET

Ս.Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառ հայրապետը Հանրապետության նախագահին նաև շնորհավորական ուղերձ է հղել: «Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին և գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»,- ուղերձում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարեմաղթելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը մեր երկրի համար լինի զարգացման բեկումնային ժամանակահատված, երբ մեր ժողովրդի կյանքը կընթանա անշեղ վերելքի ու բարգավաճման ուղիով և կհաղթահարվեն հիմնախնդիրներն ու դժվարությունները:

Exit mobile version