Ֆեյսբուքյան «Բողոք ընտրախախտումների դեմ» միջոցառման էջում ասված է. «Քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելը: Բողոքի ցույցի միջոցով պահանջում ենք պատժել բոլոր ընտրակեղծարարներին, ինչպես նաև կոչ ենք անում Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց»: