ԱՄՆ մարդահամարի բյուրոյի ռասայական վիճակագրության բաժնի վարիչ Նիքոլաս Ջոնսի պարզաբանմամբ՝ բազմաթիվ սևամորթ ամերիկացիներ «նեգր» եզրն ընկալում են որպես «վիրավորական և հնացած»:
«Այս ամենը վկայում է, որ փոխվում են ժամանակները, բառապաշարը և ռասայական պատկանելության ընկալումը, – ասել է Սթենֆորդի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Մեթյու Սնիփը: – «Նեգր» բառը երիտասարդ աֆրոամերիկացիներին հիշեցնում է այն ժամանակները, երբ նրանք երկրորդ դասի մարդ էին համարվում»:
ԱՄՆ-ում «նեգր» բառը, որը փոխարինելու էր եկել է՛լ ավելի վիրավորական «գունավորին», սկսել է աստիճանաբար դուրս մղվել շրջանառությունից 1960-ականներին՝ սևամորթ ամերիկացիների շարժմանը զուգընթաց:
2010թ. ԱՄՆ-ում մարդահամարի ժամանակ «ռասայական պատկանելություն» տողում նշվում էր երեք բառ՝ «նեգր, սև և աֆրոամերիկացի»: Հարցաթերթիկներում այսուհետև կլինի միայն վերջին երկուսը: