Հայոց եկեղեցին սրբադասեց Ցեղասպանության նահատակներին | Canonization Ceremony for the Victims of the Armenian Genocide

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների սրբադասման արարողությունը: Արարողության ավարտին՝ Երևանի ժամանակով 19:15-ին, եղավ լռության րոպե, և հարյուր անգամ ղողանջեցին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների և բազմաթիվ այլ եկեղեցիների զանգերը:

On April 23, the canonization of the 1.5 million innocent victims of the Armenian Genocide took place at the Holy See of Etchmiadzin. Following the service at 19:15 Yerevan time, there was one minute of silence and bells in Armenian churches around the world tolled 100 times.