Հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և կներկայացնի Ծրագրային բյուջետավորման առավելությունները, բացասական կողմերը, ներդրման հիմնախնդիրները և հնարավոր փուլերը:
Թեմայի շրջանակում զեկույցով հանդես կգան նաև «ԱՎԱԳ Սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը և ընկերության գլխավոր խորհրդական Լևոն Բարխուդարյանը: