Արա Գյուլերն ասաց, որ ցուցասրահի սահմանափակ տարածքի պատճառով զտել է իր նախատեսած նկարները, և 130-ի փոխարեն կցուցադրի շուրջ 80-ը:
Աշխարհահռչակ լուսանկարիչը չգիտի, թե որքան ակնթարթներ են անմահացել իր ձեռքերի մեջ. անթիվ են իր լուսանկարները՝ «ոչ սենյակում դառնալու տեղ կա, ոչ էլ՝ քոմփյութերին մեջ»:
Իր ստեղծագործական կյանքն Արա Գյուլերը սկսել է կինոյով և թատրոնով, սակայն չի սիրել կյանքը միակողմանիորեն, սուբյեկտիվորեն ներկայացնող արվեստները: «Ամբողջ աշխարհքին արվեստները սուտ կխոսեն. սուտեն կելլա արվեստը,- նշեց նա:- Ֆոտոգրաֆն է ճիշտը. անիկա արվեստ չէ, անիկա պատմություն է»
Արա Գյուլերը նախատեսում է այցելել Զանգեզուրի և Նախիջևանի շրջաններ՝ ուսումնասիրելու և լուսանկարելու հայկական ճարտարապետությունը:
Երևանում ցուցահանդեսի բացումից մեկ օր անց Արա Գյուլերը մեկնելու է Հայաստանից. «միայն օդանավից կվախնամ. վաղուց նստած չեմ»,- նշեց նա: