Հանրապետականներն այդ կերպ մեկ տարով հետաձգել են առողջապահության բնագավառում բարեփոխումների հիմնական ցուցանիշներից մեկի իրականացումը։
Ավելի վաղ Սպիտակ տունը սպառնացել էր վետո կիրառել նման որոշման վրա։
Եթե կառավարությանը ֆինանսավորելու մասին օրենքը չընդունվի մինչև հոկտեմբերի 1-ը, ապա պետական ապարատի աշխատանքը, այդ թվում պետական աշխատողների և զինվորականների աշխատավարձերի վճարումը փաստացի կդադարեցվի։