«Ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին: Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Օլանդի ուղերձում:
Հոկտեմբերին կայանալիք հանդիպումը նախագահներ Սարգսյանը և Օլանդը քննարկել էին սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքաում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում:
Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Օլանդը և Սարգսյանը քննարկել էին «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը»:
Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ` Սոչիում, օգոստոսի 10-ին: