Օլանդը հաստատում է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Հոկտեմբերին վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին ասված է Ֆրանսուա Օլանդի՝ Հայստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին: Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Օլանդի ուղերձում:

Հոկտեմբերին կայանալիք հանդիպումը նախագահներ Սարգսյանը և Օլանդը քննարկել էին սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքաում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում:

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Օլանդը և Սարգսյանը քննարկել էին «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը»:

Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ` Սոչիում, օգոստոսի 10-ին:

Մեկնաբանել