Site icon CIVILNET

Լարվածության թուլացումը կողմերի խնդիրն է. դեսպանների թվիթերյան ասուլիսը

«Համանախագահները Բաքվին կոչ են արել թույլատրել վերցնել օդաչուների մասունքները, իսկ Երևանին՝ լիարժեք համագործակցել». Հեֆերն: «Համանախագահները Բաքվին կոչ են արել թույլատրել վերցնել օդաչուների մասունքները, իսկ Երևանին՝ լիարժեք համագործակցել». Հեֆերն:

«Մինսկի խումբը խիստ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հնարավորություն տալ մոտենալու խոցված ուղղաթիռի օդաչուների աճյուններին։ Լարվածության թուլացումը կողմերի խնդիրն է». այսպիսի գրառում է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ թվիթերյան ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցի, թե «ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային հանրության՝ ուղղաթիռի անկման վայրին մոտենալու հնարավորություն չապահովելու անկարողությունը»։

Հարցին, որ միջազգային հանրությունը քննադատության է արժանացել ուղղաթիռի կործանման հարցում Ադրբեջանին չքննադատելու համար և ինչո՞ւ է հավասարության նշան դրվում, դեսպան Հեֆերնը պատասխանել է.

«Համանախագահները Բաքվին կոչ են արել թույլատրել վերցնել օդաչուների մասունքները, իսկ Երևանին՝ լիարժեք համագործակցել»:

Հարց է հնչել նաև, թե ինչ է արել Արևմուտքը սեպտեմբերի 3-ից հետո ցույց տալու Հայաստանի հանրությանը, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը սխալ էր: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան պատասխանել է.

«ԵՄ-ն հարգում է Հայաստանի որոշումը միանալու Եվրասիական տնտեսական միությանը: Մենք ափսոսում ենք, որ չկարողացանք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որի համար բանակցել էինք ավելի քան երեք տարի»:

Exit mobile version