Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նշված քրեական գործի շրջանակում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը:
«Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: