23 օգոստոս, 2019 18:48

Kooyrigs․ նոր հարթակ հայ աղջիկների համար

Խնդիրներով և տպավորություններով կիսվելու հարթակ՝ հայ աղջիկների համար․ մոտ մեկ տարի արդեն գործում է Kooyrigs - Քույրիկներ նախագիծը։ Հիմնադիր Կարինե Օրդուկյանը 22 տարեկան է, ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում։ Այսօր նա Հայաստանում է, և աղջիկների համար զորեղացման դասընթացներ ու երեկոներ է կազմակերպում։