Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 218 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 3 913-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge հատուկ կայքը:
40 մարդ առողջացել է: Առողջացածների ընդհանուր թիվը 1 574 է:
Երկրում մինչ այսօր կորոնավիրուսից 22 մարդ է մահացել:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի:
Վրաստանում վարակի տարածման հիմնական օջախը շարունակում է մնալ Աջարիան, որտեղ գրանցվել է 218 դեպքից 137-ը: