Serj Tankian: Rocking the Truth in Yerevan | Սերժ Թանկյանը Հայաստանի անցյալի, ներկայի ու անելիքների մասին

During the Wake Up the Souls concert in Yerevan on April 23, System of a Down frontman Serj Tankian spoke about his grandfather, a survivor of the Armenian Genocide. He went on to say that Armenia need not be a client state to Russia or any other country and it is the responsibility of the government of Armenia to create an egalitarian civic society, to get rid of institutional injustices and stop the depopulation of Armenia. Tankian said it is their responsibility to say these things and “rock you at the same time.”

Հայերեն թարգմանությունը ստորև

«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ էր։ Թուրքիայի կառավարությունը պետք է այդ փրկիչներին հերոսացնի, ոչ թե ժխտի ակնհայտը՝ պատմությունը։ Պապս հինգ տարեկան էր, երբ տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը, ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան մանկատանը։ Միացյալ նահանգների Մերձավոր արևելքի նպաստամատույց ընկերությունը մարդասիրական անհավանական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես որ, փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեզ, այլև ամերիկացիների համար։

Ռուսաստանը նույնպես շատուշատ որբերի և երեխաների է փրկել Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության արևելյան սահմանին։ Նա հիանալի մշակութային դաշնակից, հարևան է եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով որևէ մեկի հաճախորդը։

Մենք երկար ճանապարհ ենք անցել: Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ սարսափելի շատ բան կա անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել ներկայի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանխել երկրի մարդաթափումը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ ռոք անել ձեզ»: