Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսները թունելներում պետք է շարժվեն միակողմանի:
Գուդաուրի – Կոբի հատվածում մեքենաների կանգ առնելն արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: