Ներկայում Ուկրաինան սպառվող գազի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից։ Կիևը բազմիցս էր հայտարարել ածխաջրածինների մատակարարման դիվերսիֆիկացման իր մտադրության մասին։ Հնարավոր գործընկերների թվում են Թուրքիան, Գերմանիան և Ավստրիան, որոնց հետ բանացկություններ են ընթանում։
Նախօրեին ռուսական «Գազպրոմը» հայտարարել էր, թե մտադիր է ակտիվացնել «Նեֆթոգազ Ուկրաինայի» հետ սևծովյան շելֆի համատեղ շահագործման շուրջ բանակցությունները։ Կողմերի միջև այս մասին համաձայնություն ձեռք էր բերվել դեռ 2007թ., սակայն չէր իրագործվել։,
Ուկրաինան դժգոհ է Ռուսաստանի իրեն վաճառվող գազի համար սահամանված գնից։ Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ իր երկիրը ռուսական գազի դիմաց տարեկան $3,8 մլրդ է վճարում, և Կիևի համար գազի արդար գինը $250/1000 խմ է։