Ապրիլի տվյալների համաձայն՝ իրացված մեքենաների թվով ԱՄՆ-ում շարունակում է առաջատար մնալ General Motors-ը։ Երկրորդ տեղում Ford-ն է, երրորդում՝ Toyota Motor-ը։ Autodata Corp-ի հաշվարկների համաձայն՝ հունվար-ապրիլին ԱՄՆ-ում վաճառվել է 4,651 մլն ավտոմեքենա։ Այս ցուցանիշը 10,3%-ով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշը։
Volkswagen Group-ի ամերիկյան ստորաբաժանման ղեկավար Ջոնաթան Բրաունինգը, մեկնաբանելով ԱՄՆ-ում ընկերության աշխատանքները, նշում է. «Մեր արտադրանքի պահանջարկը և սպառողների խանդավառությունը շարունակում են աճել արագ տեմպերով, և մենք քաղում ենք մեր աշխատանքի պտուղները։ Սա լավագույն ապրիլն էր ԱՄՆ-ում ծավալած մեր 40-ամյա գործունեության ընթացքում»։
General Motors-ի վաճառքների գծով փոխնախագահ Դոն Ջոնսոնը ևս նշել է, որ «բոլորին զարմացրել են» ավտոմոբիլային ոլորտի 2012թ. առաջին ամիսների լավ ցուցանիշները։