Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, 6.6 մլրդ դրամ ներդրումային ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ, մոտ 80 աշխատատեղ։
«Այսօր մեծ թափով կառուցվում է ժամանակակից գործարանը։ Այն օրինակելի է լինելու այլ տնտեսությունների համար, որոնք տեսնելու են, թե ինչ մշակույթ է ներդրվում գինեգործության ոլորտում։ Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում ևս, որովհետև բարձրացվում է արտադրության որակը։ Սա մեր հաջողված ծրագրերից է», – նշել է Տիգրան Սարգսյանը այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ: