Site icon CIVILNET

Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը

Ներքևի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երևում է, որ ճանապարհն ասֆալտապատված է և պատրաստ օգտագործման։

Ամփոփենք, թե ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ և ինչու։

Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տևած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։

Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Բերձորից [Լաչին] պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը»։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այսինքն՝ խոսքը ոչ թե եռամյա ժամկետում նոր ճանապարհ կառուցելու մասին էր, այլ ընդամենը նոր երթուղին որոշելու։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»։ Նա նաև ասաց, թե ներկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով ճանապարհի կառուցման հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում է դա անել: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը [նոր ճանապարհի] որևէ պլանի համաձայնություն չի տվել, սակայն սկսել է Տեղ գյուղից մինչև Կոռնիձոր (Ադրբեջանի սահման) ավտոճանապարհի վերակառուցումը, որը, նրա խոսքով, ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Հարցեր

Ես արդեն իսկ մի շարք հարցեր եմ ուղղել Հայաստանի կառավարությանը նախորդ սյունակումս (Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը)։ Կրկնեմ այդ հարցերից մի քանիսը․

Հայաստանի կառավարության հայտարարությունները հակասում են նրա գործողությունների և իրավիճակի տրամաբանությանը։ Հաստատապես կարելի է պնդել, որ Փաշինյանի կառավարությունը որոշակի համաձայնություն տված է եղել Ադրբեջանին եռամյա ժամկետից շուտ Լաչին քաղաքը հանձնելուն կամ առնվազն դեպի Արցախ նոր երթուղու ճանապարհին։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Փաշինյանի՝ ռուսական կողմին ուղղված քննադատությանը՝ տարակուսելի համարելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա։

Եզրակացություններ

Իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս անելու հետևյալ եզրահանգումները․

Կարելի է անվերջ մեղադրել Ադրբեջանին, որի միջազգային նշանակությունը, ի դեպ, թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար էապես մեծացել է ուկրաինական պատերազմից հետո։ Կարելի է մեղադրել Ռուսաստանին, որը, ըստ Հայաստանի պնդումների, լավ չի կատարում Արցախի հայերի անվտանգության պահպանության գործառույթը։

Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է իրավիճակի սթափ գնահատումից, ինչը հանգեցրել այն վիճակին, որ հիմա կա։

Exit mobile version