Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական ծառայության տվյալների համաձայն` երկրաշարժը տեղի է ունեցել Թավրիզ քաղաքից 63 կմ հյուսիս-արևելք և Արևելյան Ադրբեջան նահանգի Ահար քաղաքից 18 կմ արևմուտք` 60 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում, այդ թվում` մայրաքաղաք Երևանում: