Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Այսօր` Երևանի ժամանակով ժամը 18:02-ին, Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական ծառայության տվյալների համաձայն` երկրաշարժը տեղի է ունեցել Թավրիզ քաղաքից 63 կմ հյուսիս-արևելք և Արևելյան Ադրբեջան նահանգի Ահար քաղաքից 18 կմ արևմուտք` 60 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում, այդ թվում` մայրաքաղաք Երևանում:

Մեկնաբանել