Site icon CIVILNET

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը փետրվարի 9-ին հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդությունը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ 107 պատգամավորներից միջնորդության քվեարկությանը մասնակցել են 68-ը։ 67 պատգամավոր կողմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Ըստ դատախազության՝ Արմեն Չարչյանը՝ որպես փորձագետ ընդգրկված լինելով Արթուր Սարգսյանին (Հաց բերող – խմբ․) ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017-ի փետրվարի 8-ին ստորագրել է դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։

Exit mobile version