Site icon CIVILNET

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել «միջազգայնորեն տեսանելի երկխոսություն» սկսել Ստեփանակերտի հետ․ Միրզոյան

Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել «միջազգայնորեն տեսանելի երկխոսություն» սկսել Ստեփանակերտի հետ։ Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մեկնարկում պայմանավորվածություն է եղել բանակցությունները վարել երկու ուղղություններով։ Առաջինը, Միրզոյանի խոսքով՝ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցերի քննարկման ձևաչափին։

«Տևական ժամանակ մենք տեսնում էինք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց, և Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումը այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա։ Վերջին տարիներին շարունակաբար տեսել ենք՝ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, հետո տեսնում ենք նահանջ այս դիրքորոշումներից։ Հուսամ այս անգամ նույն վարքագիծը չենք տեսնի»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Exit mobile version