Site icon CIVILNET

Արցախի նախագահը պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը Հարությունյանը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

«Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Exit mobile version