Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցել է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։
«Փրկություն» կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշել է, որ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, և հանգստի նման հնարավորություն չեն ունեցել։