Մտավոր արատ ունեցող երիտասարդները՝ Ծաղկաձորում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի մտավոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը, հաղորդում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցել է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։

«Փրկություն» կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշել է, որ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, և հանգստի նման հնարավորություն չեն ունեցել։

Մեկնաբանել