Site icon CIVILNET

ԱՄՆ-ը ոսկիների քանակով շրջանցեց Չինաստանին. Լոնդոն 2012

Օլիմպիական լողավազանում շարունակում են գերազանց հանդես գալ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր օգոստոսի 3-ին ևս 3 ոսկե մեդալ նվաճեցին և մեդալների թիմային հաշվարկում շրջանցեցին Չինաստանին` 21:20:

Նախ, Միսի Ֆրանկլինը աշխարհի ռեկորդ սահմանեց կանանց 200 մետր թիկնալողում, ապա Մայքլ Ֆելփսն, ով մի քանի օր առաջ էր մտել պատմության մեջ` դառնալով բոլոր ժամանակերի ամենաշատ օլիմպիական մեդալ նվաճած մարզիկը, իր կարիերայի 17-րդ ոսկե մեդալին արժանացավ: Այս անգամ նա հավասարը չուներ 100 մ բաթերֆլայ ոճում: Եվ վերջապես Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մարզուհին` 15-ամյա Քեթի Լեդեցկին հաղթեց 800 մ ազատ ոճի մրցումներում և ԱՄՆ-ի 21-րդ ոսկին նվաճեց:

Իսկ տղամարդկանց 50 մ ազատ ոճի մրցումներում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Ֆլորան Մանադուն:

Թիկնալող – 200 մ, կանայք.

1 Միսի Ֆրանկլին 2:04.06 ԱՌ
2 Անաստասիա Զուևա 2:05.92 +1.86
3 Էլիզաբեթ Բեյսել 2:06.55 +2.49
4 Էլիզաբեթ Սիմոնդս 2:07.26 +3.20
5 Մեգան Նեյ 2:07.43 +3.37
6 Քրիսթի Քովենթրի 2:08.18 +4.12
7 Ալեքսեն Կասել 2:08.43 +4.37
8 Սայնիդ Ռասել 2:09.86 +5.80

Բաթերֆլայ – 100 մ, տղամարդիկ.

Մայքլ ֆելփս 51.51
Չադ Քլոս 51.44
Եվգենի Կառատիշկին 51.44
Միլորադ Ցավիչ 51.81
Ստեֆեն Դեյբլեր 51.81
Ջոերի Վերլինդեն 51.82
Թայլեր ՄքԳիլ 51.85
Կոնրադ Սժերնյակ 52.05

Ազատ ոճ – 800 մ, կանայք.

1 Քեթի Լեդեցկի 8:14.63
2 Բելմոնտե Գարսիա 8:18.76 +4.13
3 Ռեբեկա Ադլինգտոն 8:20.32 +5.69

Ազատ ոճ – 50 մ, տղամարդիկ.

Ֆլորան Մանադու 21.34
Կուլեն Ջոնս 21.54
Սեզար Չիելո 21.59
Բրունո Ֆրատուս 21.61
Էնթոնի Էրվին 21.78
Ռոլանդ Սխոեման 21.80
Ռիչարդ բովել 21.82
Իամոն Սուլիվան 21.98

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Exit mobile version