ԱՄՆ-ը ոսկիների քանակով շրջանցեց Չինաստանին. Լոնդոն 2012

Օլիմպիական լողավազանում շարունակում են գերազանց հանդես գալ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր օգոստոսի 3-ին ևս 3 ոսկե մեդալ նվաճեցին և մեդալների թիմային հաշվարկում շրջանցեցին Չինաստանին` 21:20:

Նախ, Միսի Ֆրանկլինը աշխարհի ռեկորդ սահմանեց կանանց 200 մետր թիկնալողում, ապա Մայքլ Ֆելփսն, ով մի քանի օր առաջ էր մտել պատմության մեջ` դառնալով բոլոր ժամանակերի ամենաշատ օլիմպիական մեդալ նվաճած մարզիկը, իր կարիերայի 17-րդ ոսկե մեդալին արժանացավ: Այս անգամ նա հավասարը չուներ 100 մ բաթերֆլայ ոճում: Եվ վերջապես Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մարզուհին` 15-ամյա Քեթի Լեդեցկին հաղթեց 800 մ ազատ ոճի մրցումներում և ԱՄՆ-ի 21-րդ ոսկին նվաճեց:

Իսկ տղամարդկանց 50 մ ազատ ոճի մրցումներում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Ֆլորան Մանադուն:

Թիկնալող – 200 մ, կանայք.

1 United States of America Միսի Ֆրանկլին 2:04.06 ԱՌ
2 Russian Federation Անաստասիա Զուևա 2:05.92 +1.86
3 United States of America Էլիզաբեթ Բեյսել 2:06.55 +2.49
4 Great Britain Էլիզաբեթ Սիմոնդս 2:07.26 +3.20
5 Australia Մեգան Նեյ 2:07.43 +3.37
6 Zimbabwe Քրիսթի Քովենթրի 2:08.18 +4.12
7 France Ալեքսեն Կասել 2:08.43 +4.37
8 Canada Սայնիդ Ռասել 2:09.86 +5.80

Բաթերֆլայ – 100 մ, տղամարդիկ.

United States of America Մայքլ ֆելփս 51.51
South Africa Չադ Քլոս 51.44
Russian Federation Եվգենի Կառատիշկին 51.44
Serbia Միլորադ Ցավիչ 51.81
Germany Ստեֆեն Դեյբլեր 51.81
Netherlands Ջոերի Վերլինդեն 51.82
United States of America Թայլեր ՄքԳիլ 51.85
Poland Կոնրադ Սժերնյակ 52.05

Ազատ ոճ – 800 մ, կանայք.

1 United States of America Քեթի Լեդեցկի 8:14.63
2 Spain Բելմոնտե Գարսիա 8:18.76 +4.13
3 Great Britain Ռեբեկա Ադլինգտոն 8:20.32 +5.69

Ազատ ոճ – 50 մ, տղամարդիկ.

France Ֆլորան Մանադու 21.34
United States of America Կուլեն Ջոնս 21.54
Brazil Սեզար Չիելո 21.59
Brazil Բրունո Ֆրատուս 21.61
United States of America Էնթոնի Էրվին 21.78
South Africa Ռոլանդ Սխոեման 21.80
Trinidad and Tobago Ռիչարդ բովել 21.82
Australia Իամոն Սուլիվան 21.98

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել