Site icon CIVILNET

Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան

Կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան, հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Լուիս Բոնոն այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցն է կատարում Հարավային Կովկասի երկրներ։

«Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական ​​հավատարմությանը։ Այցի շրջանակներում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները հետևյալ հերթականությամբ՝ Բաքու, Երևան, Թբիլիսի»,- մարտի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Փրայսը։

Exit mobile version