LIVE – CIVILNET
ԼՐԱՀՈՍ
-
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․Կարդալ ավելին...
-
Դաունի համախտանիշ. Սարգիս Նալբանդյանի Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET Տասնվեցամյա Սարգիսը Մարո Ավետիսյանի երկրորդ երեխան է: Սարգիսը քրոջ ծնվելուց տասնմեկ տարի անց է ծնվել՝ Դաունի համախտանիշով: Սիրում է նկարել, գրել, խաղում է թատրոնում, հաճախում քոլեջ և կարատեի պարապմունքների: Այցելում է նաև «Լուսէ» վերականգնողական կենտրոն: ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Սարգիսի հետ, դժվարությունների ու հաջողությունների մասին զրուցել նրա և մոր՝ Մարո Ավետիսյանի հետ: Կարդալ ավելին...
-
Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET Քննչական կոմիտեն պարզել է «Կամազ»-ի վարորդի ինքնությունը, որը մայիսի 9-ին մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Խուլիգանության մեջ մեղադրվող վարորդն Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է: Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: «Վարորդը, ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, […]Կարդալ ավելին...
-
Պատրաստ ենք խաղաղության հասնելու Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու հարցում։ Այդ մասին մայիսի 13-ին Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է։ Երկխոսությունը, դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- ասաց նա։ ԵԱՀԿ գործող նախագահը նկատեց, որ սահմանազատման ուղղությամբ առաջխաղացումը «արժեքավոր քայլ է» խաղաղության ճանապարհին։ «Որպես ԵԱՀԿ-ը մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես, տեղահանվածներին և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց»,- նշեց […]Կարդալ ավելին...
-
«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ […]Կարդալ ավելին...
-
Հնդկահավեր՝ Գորիսի կանանց բիզնեսի Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET Արցախից տեղահանված և Գորիս համայնքում բնակվող 34 կին կունենա նոր բիզնես։ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը, ԵՄ ֆինանսական աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով կանանց հնարավորություն է տվել ստեղծելու փոքր թռչնաբուծական ֆերմերային տնտեսություն։Կարդալ ավելին...
-
Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։Կարդալ ավելին...
-
Երևանում անհնազանդության ակցիաներ են Մայիս 13, 2024
LIVE – CIVILNET 11:10 Ոստիկանությունը հաղորդում է, որ այս պահին Երևանում փակ փողոցներ չկան: Բերման է ենթարկվել առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 151 մասնակից։ 10:35 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 113-ի։ 10:15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում: Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներ են փակում։ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 10-ի դրությամբ` անհնազանդության ակցիա իրականացնելու համար բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ է արել առավոտյան 8-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նա շեշտել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ […]Կարդալ ավելին...