5/17 ընտրատեղամաս․ ընտրախախտումն արձանագրած քաղաքացու հեռախոսը ջարդել են

Դավիթաշենի թիվ 5/17 ընտրատեղամասում քաղաքացի Ստեփան Աթաշյանը արձանագրել է, թե ինչպես են ցուցակներով ներկա-բացակա անում։ Երբ հարցրել է, թե ինչ է կատարվում, պատասխանել են՝ ոչ մի բան։ Աթաշյանը ՍիվիԼնեթին պատմել է, որ փորձել է տեսախցիկով ֆիքսել տեղի ունեցածը, սակայն նրան հայհոյել են, հեռախոսը՝ կոտրել։ Դեպքի առթիվ արձանագրություն չի կազմվել, ոստիկանները չեն միջամտել։

Մեկնաբանել