Քաղաքականություն – CIVILNET
-
Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը
Քաղաքականություն – CIVILNET Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։ Այս է պատճառը, որ գրողը, […]
-
Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են
Քաղաքականություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։
-
Գործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերը
Քաղաքականություն – CIVILNET Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում առերեսվում են երկու հիմնական խնդրի՝ բնակարանների բարձր վարձավճարներ և գործազրկություն։ Պետական եկամուտների կոմիտեում մարտի 27-ի դրությամբ նույնականացվել է Արցախից տեղահանված 13 197 վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված քաղաքացի։ Բռնի տեղահանված արցախցիների շրջանում գործազրկությունը պատճառներից մեկն է, որ կառավարությունը երկարաձգեց 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը։
-
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա
Քաղաքականություն – CIVILNET «Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորքի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Բայրամովը հույս է հայտնել, որ կողմները «հնարավորինս արագ կհասնեն համակողմանի և մշտական համաձայնության»։ «Սպասումները տեղին և իրատեսական պետք է լինեն, քանի որ գործընթացը բավականին բարդ է։ Ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ, որն ապագայում կբացառի բանակցային սեղանին որևէ կասկածելի հարցի առկայություն»,- նշել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսին դրական է որակել մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած բանակցությունները՝ դրանք […]
-
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել
Քաղաքականություն – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե որքան արցախցի է լքել Հայաստանը՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր։ «Մամուլն ապրիլի 6-ին գրել էր, որ շուրջ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել ՀՀ-ն»,- ասել էր լրագրողը՝ խնդրելով վարչապետին պարզաբանել՝ արդյոք իսկապես այդքան մարդ լքել է Հայաստա։ Փաշինյանը հերքեց այս թիվը. «…Ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Դա իրականությանը չի համապատասխանում»։ Այունհետև վարչապետը հավելեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, արցախցիներն էլ գնում- գալիս են։ Ինչ է հայտնում ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով […]
-
Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ
Քաղաքականություն – CIVILNET Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են Հայաստանի խորհրդարանից։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել […]
-
Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով
Քաղաքականություն – CIVILNET Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Արկադի Ղուկասյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանություններն Ղուկասյանին մեղադրում են «զինված խմբավորումների կազմակերպմանն ու ստեղծմանը մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով վարժանքների անցկացման մեջ»։ *** Արկադի Ղուկասյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի […]
-
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ
Քաղաքականություն – CIVILNET «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը»,- ասված է հաղորդագրությունում։ Հիմնադրամից նշում են, որ նոր կամրջի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է սահմանը հատող մեքենաների թվի աճի, փոխադրումների ավելացման արդյունքում։ «Իրանի մասնագետների կողմից Մեղրիի […]